top of page

Ինչ տեսք կունենա Քոչարյանի դաշինքի ցուցակը․ «ArmDaily»

  • May 11, 2021
  • 1 min read

ree

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական պայքարը մեկնարկեց Ազատության հրապարակից։ Դաշինքում Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններն են:

ArmDaily.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ցուցակի մասին: Ցուցակը կազմել է անձամբ Քոչարյանը և շատ բծախնդիր է եղել այն կազմելիս, ամեն մի թեկնածու մանրամասն ուսումնասիրվել է, վերլուծվել է նրա վարկանիշը՝ ինչ կարող է տալ, ինչով կարող է օգտակար լինել դաշինքին և այլն:

Քանի որ դաշինքը կազմված է երեք ուժերի միավորումից, հետևաբար դաշինքում տեղ են գտել այդ ուժերի անդամները, ինչպես նաև առանձին պրոֆեսիոնալներ:

Եվ այսպես, առաջինը Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդը՝ Իշխան Սաղաթելյանը: ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ դաշինքի առաջին կինը՝ ցուցակի երրորդ համարը կլինի Էլինար Վարդանյանը: Հաջորդը կլինի «Վերածնվող Հայաստանի» ղեկավար Վահե Հակոբյանը: «Վերածնվող Հայաստան»-ից դաշինքի ցուցակում կընդգրկվեն նաև «Իմ քայլ»-ով անցած, սակայն ներկայումս անկախ պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Դաշնակցությունից դաշինքի ցուցակի անցողիկ տեղերում կլինեն Լիլիթ Գալստյանը, Արծվիկ Մինասյանը, Դաշնակցությունից հեռացված, ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Աղվան Վարդանյանը: Անցողիկ տեղերում կլինեն նաև Արմեն Գևորգյանը, ով ղեկավարելու է նաև նախընտրական շտաբը, Վահե Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը:

Յուրի Խաչատուրովը չի լինի ցուցակում, ցուցակում չի լինի նաև Արփինե Հովհաննիսյանը: Կանանց խնդիր այս դաշինքում ևս կա: Ցուցակում հնարավոր է լինի նաև Թիվի 5 հեռուստաընկերության հաղորդավար Ագնեսա Խամոյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ դաշինքը ձևավորում է մեծ մամուլի կենտրոն, որը բազմապրոֆիլ պետք է աշխատի լրատվամիջոցների հետ: Տևական ժամանակ է գրվում է դաշինքի ծրագիրը, յուրաքանյուր բաժին ունի իր պատասխանատուն և խումբը: Օրինակ առողջապահական ոլորտի ծրագիրը համակարգում է Արմեն Չարչյանը, ով երեկ նաև հանրահավաքին էր ներկա, մշակույթի մասով ծրագիրը համակարգում է Արթուր Գրիգորյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page