top of page

Իշխանական Պետրոս Ղազարյանը կրկին դիմեց մանիպուլյացիաների օգնությանը․ Արսեն Բաբայան

Jun 4, 2021
2 min read


Երեկ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցի ընթացքում իշխանական Պետրոս Ղազարյանը կրկին դիմեց մանիպուլյացիաների օգնությանը: Մասնավորապես, ԱԳՆ նախարարի և փոխնախարարների հրաժարականների թեմայից խոսելիս Պետրոս Ղազարյանը հայտնեց, թե իբր փոխնախարարների հրաժարականների տեղեկությունը պաշտոնապես հերքվել է, իսկ նրանք շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ « Մինչ այս պահը նշված տեղեկության վերաբերյալ չկա որևէ պաշտոնական հերքում: Միակ պաշտոնական լուրն այդ մասին այն է, որ ԱԳՆ-ն չի մեկնաբանում, իսկ փոխնախարարները շարունակում են իրենց աշխատանքային պարտականությունները (հղումը՝ քոմենթում): Ի՞նչ է սա նշանակում. դիվանագիտական լեզվից՝ «չենք մեկնաբանում» արտահայտությունը հենց հաստատումն է տվյալ լուրի, հետևաբար՝ հաստատվում է, որ փոխնախարարները ներկայացրել են ազատ դիմումներ, որոնք դեռևս չեն բավարարվել: Իսկ քանի դեռ այդ դիմումների հիմքով ազատման հրամանները չկան՝ փոխնախարարները պարտավոր են շարունակել իրենց աշխատանքային պարտականությունները, ուստի՝ շատ տրամաբանական է ԱԳՆ-ի այդ մասին նշումը: Պետրոս Ղազարյանը երկար տարիների փորձառու լրագրող է և դժվար է հավատալ, թե նա չգիտեր այս պարզ իրականությունը: Ժամանակն է Պետրոսը գիտակցի, որ նույնիսկ ինքն այլևս անկարող է այդպիսի քայլերով իշխանությանը հեղինակություն բերել: Հունիսի 20-ին մենք վերջնականապես ազատվելու ենք ապազգային իշխանությունից: Երեկ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցի ընթացքում իշխանական Պետրոս Ղազարյանը կրկին դիմեց մանիպուլյացիաների օգնությանը: Մասնավորապես, ԱԳՆ նախարարի և փոխնախարարների հրաժարականների թեմայից խոսելիս Պետրոս Ղազարյանը հայտնեց, թե իբր փոխնախարարների հրաժարականների տեղեկությունը պաշտոնապես հերքվել է, իսկ նրանք շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Մինչ այս պահը նշված տեղեկության վերաբերյալ չկա որևէ պաշտոնական հերքում: Միակ պաշտոնական լուրն այդ մասին այն է, որ ԱԳՆ-ն չի մեկնաբանում, իսկ փոխնախարարները շարունակում են իրենց աշխատանքային պարտականությունները (հղումը՝ քոմենթում): Ի՞նչ է սա նշանակում. դիվանագիտական լեզվից՝ «չենք մեկնաբանում» արտահայտությունը հենց հաստատումն է տվյալ լուրի, հետևաբար՝ հաստատվում է, որ փոխնախարարները ներկայացրել են ազատ դիմումներ, որոնք դեռևս չեն բավարարվել: Իսկ քանի դեռ այդ դիմումների հիմքով ազատման հրամանները չկան՝ փոխնախարարները պարտավոր են շարունակել իրենց աշխատանքային պարտականությունները, ուստի՝ շատ տրամաբանական է ԱԳՆ-ի այդ մասին նշումը: Պետրոս Ղազարյանը երկար տարիների փորձառու լրագրող է և դժվար է հավատալ, թե նա չգիտեր այս պարզ իրականությունը: Ժամանակն է Պետրոսը գիտակցի, որ նույնիսկ ինքն այլևս անկարող է այդպիսի քայլերով իշխանությանը հեղինակություն բերել: Հունիսի 20-ին մենք վերջնականապես ազատվելու ենք ապազգային իշխանությունից»,- նշել է նա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page