top of page

Իշխանությունները ոչ թե միլիոններ, այլ միլիարդներ են կերել. Ալեքսանդր Կոչուբաև

May 30, 2021
1 min read

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից Սպիտակ քաղաքում արված այն հայտարարությանը, որ իշխանությունները ասֆալտի գործից միլիոններ չեն կերել, վերջինիս հիշեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի բանտում գտնվելու հանգամանքը, համոզմունք հայտնելով, որ ոչ թե միլիոններ, այլ միլիարդներ են կերել:


«Վերմիշյանը, պաշտոնավարման ժամանակ, Հոլանդիայում պայմանավորվածություններ էր ձեռք բերել ասֆալտ փռող տեխնիկա գնելու հարցով, ընդ որում մի քանի հատը սկզբնական անհատույց։ Այդ տեխնիկան աշխատում է հետևյալ կերպ. գետնի ասֆալտը քերում է, վերամշակում ու նորից փռում, ընդ որում օրական 1 կմ։ Այս տեխնիկաները ՀՀ-ն ձեռք չբերեց, իսկ Վ. Վերմիշյանը' կալանավորվեց։ Հարց ինչի՞ համար, ճիշտ է` ասֆալտ գնելու, ատկատներ անելու, փող լափելու համար»,- գրել է նա։


Փաստաբանը նաև կարծիք է հայտնել, որ կա՛մ Փաշինյանը ստում է, կա՛մ՝ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն է այդ գումարները գրպանել, առաջարկելով վարչապետի պաշտոնակատարին Պապիկյանից ճշտումներ անելլ հոլանդական տեխնիկայի վերաբերյալ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page