top of page

ԼՂ-ում սահմանազատման խնդիրները լուծելի են. Սերգեյ Լավրով

May 11, 2021
1 min read

«Ռեգնում»-ի փոխանցմամբ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ չնայած բարդությանը՝ ԼՂ տարածաշրջանում սահմանների հետ կապված խնդիրները լուծելի են:


«Այժմ մենք պետք է զբաղվենք «ցամաքի» մանրամասներով: Սահմանազատումների և սահմանագծումների հարցում ռազմական փորձագետների և դիվանագետների մասնակցությամբ մենք կարող ենք փոխընդունելի լուծումների գալ»,-հայտարարել է Լավրովը:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ երկօրյա այցով մեկնել է Բաքու: Այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար:

Ավելի վաղ՝ մայիսի 5-6-ը Սերգեյ Լավրովը Երևանում էր, որտեղ հանդիպումներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page