Լավրովը եւ Բլինքենը կքննարկեն մերձավորարեւելյան կարգավորումը. Ռյաբկով
- May 19, 2021
- 1 min read

Մերձավորարեւելյան կարգավորման թեման գլխավորներից մեկը կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այսօրվա հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք շփվում ենք մերձավորարեւելյան կարգավորման գծով նրանց հատուկ ներկայացուցչի հետ: Դա տեղի Է ունենում բավական ինտենսիվ կերպով: Բացի այդ, ընթանում են այլ մակարդակներով քննարկումներ: Ինքնին հասկանալի Է, որ դա Բլինքենի հետ Լավրովի այսօրվա հանդիպման գլխավոր թեմաների թվում Է: Հաջորդ շաբաթ այդ քննարկումները նույնպես կշարունակվեն, բայց առայժմ ես ոչինչ չունեմ ասելու այդ թեմայով»,-ասել Է նա լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


























Comments