top of page

Խնդրում եմ դադարել մարդկանց խեղաթյուրել, խաբել․ Արման Աբովյան

  • May 22, 2021
  • 1 min read

ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Երբ մարդիկ դեմքի լուրջ ատահայտությամբ շարունակում են խոսել ակնհայտ հակահայկական ծրագրերի իրականացման մասին, օրինակ՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի կամ կոմունիկացիաների բացման «հայանպաստ» լինելու մասին, միանգամից հարց է ինձ մոտ առաջանում․ իրենք իրականում հավատո՞ւմ են, որ ոչ ոք չի հասկանում այդ ծրագրերի իրական էությունը, թե՞ հույս ունեն, որ հայերը զանգվածաբար կորցրել են ինքնագիտակցությունը և համաձայն են սուս-փուս գնալ թուրքի յաթաղանի տակ»։


Պատգամավոորը նշում է, որ չի ցանկանում խորանալ այս իշխանության դրդապատճառների էութան մեջ, սակայն խնդրում է դադարեցնել մարդկանց խեղաթյուրել, խաբել և պղծել տարատեսակ ամպագոռգոռ հայտարարություներով՝ իբր իրենք ինչ անում են, անում են ի օգուտ երկրի և ժողովրդի։


Արման Աբովյանը կից ներկայացնում է քարտեզ որտեղ պատկերված են ադրբեջանցիների վերջնական նպատակները՝ սահմանների իբր «ճշգրտման» գործընթացում։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page