Խոշոր ավտովթար Գարեգին Նժդեհ փողոցում․ կա վիրավոր
- May 26, 2021
- 1 min read

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, երեկ՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արտյոմ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սասուն Հակոբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։


























Comments