Խոշոր ավտովթար Երևանում․ կան վիրավորներ
- May 23, 2021
- 1 min read

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 10:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում ՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և թիվ 75 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը , ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:


























Comments