top of page

Ծեծկռտուք, դանակահարություն Մասիս քաղաքում․ հանցագործությունը բացահայտվել է

  • May 17, 2021
  • 1 min read


Մայիսի 17-ի գիշերը Մասիս քաղաքի Կենտրոնական խաչմերուկում մի խումբ անձանց միջև ծագած վեճն ավարտվեց դանակահարությամբ։


Կատարվածի վերաբերյալ ժամը 1.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց։ Հայտնում էին, որ որովայնի կտրած-ծակած վերքով 24-ամյա երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Րոպեներ անց օպերատիվ խումբը բժշկական կենտրոնում էր։


Դեպքը գարեջրատան մոտ էր եղել։ Ուշ գիշերով ականատես վկաներ հայտնաբերելը հեշտ չէր, բայց դա փորձառու քրեական հետախույզներին չխանգարեց արագ և արդյունավետ գործել։ Օպերատիվ ճանապարհով նախ Ճշտեցին վեճի հնարավոր մասնակիցների շրջանակը, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ անձնական հարցերի շուրջ ծեծկռտուքի ժամանակ տուժողին դանակահարել էր Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 19-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանություն՝ իր հետ բերելով նաև դանակը։


Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Քննությունը շարունակվում է:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page