top of page

«Կապիտուլյանտը»՝ մուրճը ձեռքին, մտնելու է լայվ ու կոչ անի փողոց դուրս գալ․ Արթուր Վանեցյան

Jun 18, 2021
1 min read

Հունիսի 20-ի գիշերը կապիտուլյանտը, մուրճը ձեռքին, մտնելու է լայվ ու կոչ անի փողոց դուրս գալ։ Այդ մասին այսօր Սաթիկ Սեյրանյանի հետ հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ Նրա կոչ է արել քաղաքացիներին՝ դուրս չգալ փողոց։ «Չխաբվեք, ժողովո՛ւրդ, փողոց դուրս չգաք, էս մարդն արյուն է բերում»,- ասել է նա։ Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ անհամաձայնություններ է ունեցել Փաշինյանի վարված արտաքին ու ներքին քաղաքականության հետ։ «Ես մինչ իմ հրաժարականն առնվազն երեք անգամ աշխատանքից ազատվելու դիմում էի ներկայացրել»,- ասաց նա։ Դաշինքի վարչապետի թեկնածուն նշեց, որ բազմիցս փորձել է Փաշինյանին բացատրել՝ չի կարելի առաջ շարժվել բացառապես մամուլում հնչեղ վերնագրեր ունենալու համար, չի կարելի պետության մեջ զբաղվել պոպուլիզմով, չի կարելի արտաքին խաղացողների հետ վարվել անազնիվ։ Ըստ Արթուր Վանեցյանի՝ այս իշխանություններն անաստված են, պատուհաս՝ մեր երկրի գլխին։ Բայց և այնպես, նա նկատեց՝ ուժայինները դժվար, թե կապիտուլյանտի հրամանով ուժ կիրառեն ժողովրդի նկատմամբ։

now

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page