top of page

«Կարծիք և որևէ մեկնաբանություն չունեմ». Տիրան Խաչատրյանը՝ սահմանային իրավիճակի մասին

May 27, 2021
1 min read

Մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։ Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ թշնամու կողմից Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարել են 6 պայմանագրային զինծառայողի։ Մայիսի 25-ին էլ թշնամին կրակ էր բացել կրկին նույն սահմանային հատվածի ուղղությամբ, որի հետևանքով մեկ հայ զինծառայող էր զոհվել։

168.am-ը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ստեղծված իրավիճակի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի, և առհասարակ այս պայմաններում հայկական կողմի անելիքները որո՞նք են։ Հարցը լսելուց հետո, Տիրան Խաչատրյանը կարճ արձագանքեց. «Կարծիք և որևէ մեկնաբանություն չունեմ»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page