top of page

Կեղծ դիպլոմների խնդիրը կլուծվի. ավարտական փաստաթղթերը կլինեն էլեկտրոնային տարբերակով

  • Jun 4, 2021
  • 1 min read

ree

Հայաստանում շուտով ավարտական փաստաթղթերը կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ ներկայում աշխատում են ավարտական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ուղղությամբ:


«Այս տարի ծրագիրը միայն դպրոցների համար կլինի պիլոտային: Իհարկե, կտպվեն նաև ավարտական փաստաթղթերը, այսինքն՝ այս տարի երկու տարբերակն էլ կգործի և՛ էլեկտրոնային, և՛ թղթային: Փոփոխությունները և՛ 12-րդ դասարանին են վերաբերում, և՛ 9-րդ: Երեխան կունենա կոդ և դրանով կկարողանա մուտք գործել e-verify պետական հավաստված կայք: Եթե անհրաժեշտություն կա, ապա կտպի իր փաստաթուղթը: Եթե դրսում ինչ-որ մեկը կուզենա հավաստիանալ փաստաթղթի իսկության հարցում, ապա համակարգից հնարավորություն կունենա այն ճշտել»,-ասաց Արտակ Պողոսյանը:

Պիլոտայինից հետո, Արտակ Պողոսյանի կարծիքով, այլևս թղթային տարբերակով ավարատկան փաստաթուղթ չի լինի: Քաղաքացին իր այդ փաստաթուղթը e-verify կայքից միանգամից կարող է ներբեռնել ու ստանալ:


Համակարգը կամաց-կամաց ընդլայնվում է: Արտակ Պողոսյանը տեղեկացրեց, որ այս պահին կադաստրի սեփականության վկայականն է, քաղաքացիական ակտերի գրանցման փաստաթղթերն են, հաջորդ տարվանից դպրոցների ավարտական ամբողջ փաստաթղթերը կլինեն էլեկտրոնային: Նախատեսվում է աշխատել նաև միջին մասնագիտական կրթության և բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտական դիպլոմները թվայնացնելու ուղղությամբ: Մոտակա տարիներին Հայաստանում կրթական փաստաթղթերը չեն տրվի թղթային տարբերակով:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page