top of page

ԿԸՀ-ն ընտրապայքարին մասնակցող որոշ թեկնածուներից ստացել է ինքնաբացարկի դիմումներ

  • Jun 4, 2021
  • 1 min read

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրապայքարին մասնակցող եզակի թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ է ստացել: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:


«Ինքնաբացարկի դիմումները կարող են ներկայացվել քվեարկությունից 10 օր առաջ: Ինչպես ընտրապայքարին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, այնպես էլ առանձին թեկնածուներն իրավունք ունեն մինչև հունիսի 10-ը ներկայացնելու ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ: Առանձին թեկնածուների հետ կապված կան ստացված ինքնաբացարկի եզակի դիմումներ՝ տարբեր ուժերից»,-ասաց Մուկուչյանն ու հավելեց՝ եթե չի սխալվում, այդպիսի դիմումների թիվը 2-3 է:


Առաջիկա օրերին ԿԸՀ-ն նիստ կանցկացնի և այդ դիմումներով որոշումներ կկայացնի:

ԿԸՀ-ն քարոզարշավի մեկնարկին հանդես կգա համապատասխան կոչով՝ ուղղված բոլոր թեկնածուներին: «Մենք խիստ կարևորում ենք, որ քարոզարշավի ժամանակ պահպանվեն Ընտրական օրենսգրքի բոլոր կանոնակարգումները՝ բոլոր սուբյեկտների կողմից: Իհարկե, հետևելու ենք ամբողջ քարոզարշավի ընթացքում, և ցանկացած օրենքի խախտում հայտնաբերելու պարագայում արձագանքումը լինելու է շատ արագ, օպերատիվ և ԸՕ-ի պահանջներին լիարժեք համապատասխան»,-ասաց Մուկուչյանը:

Նա վստահեցրեց, ԿԸՀ-ն, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովները հետևելու են ամբողջ գործընթացին:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page