top of page

ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել ենք գերեվարված 6 զինծառայողներին վերաբերող հարցեր․ ՄԻՊ

May 31, 2021
1 min read

Այսօր Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել ենք 2021թ. մայիսի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած անհրաժեշտ քայլերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:


«Կապի մեջ ենք նաև մեր բոլոր տղաների ընտանիքների հետ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի քննարկել ենք նաև մեր այն հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը, որոնք գերեվարվել են մայիսի 27-ից առաջ»,- գրել է Թաթոյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page