Կրակոցներ և վիրավորներ չկան և չեն էլ եղել․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց Գորիսում ադրբեջանցիների առաջխաղացման մասին մամուլում այսօր տարածվող նորությունները։ Նա նշեց, որ վիրավորներ և զոհեր չկան և չեն էլ եղել։
Քոչարյանը հավելեց նաև, որ պետք չէ ապատեղեկատվություն և խուճապ տարածել։ Նրա խոսքով՝ նմանատիպ խնդիրներ հայ-ադրբեջանական սահմանին դեռևս լինելու են, և այդպիսի խնդիրներով զբաղվում է Ռուսաստանը, որի խաղաղապահ զորքն էլ այս պահին վերահսկում է սահմանի անդորրը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մամուլում տարածվեցին լուրեր, որ թշնամին Սյունիքի մարզի տարածքում մարտեր է սկսել։
Որոշ ժամանակ անց ՀՀ ՊՆ-ն տարածեց հայտարարություն, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։























Comments