top of page

Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը․ tert.am

Apr 23, 2021
1 min read

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայոց ցեղասպանության

106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած

պատվիրակությունը:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային ժողով հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը, պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները:


Ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ խմբակցությունների եւ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետի, Հանրապետության նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page