«Հայաստան» դաշինքն 800-ից ավելի շտաբեր և ենթաշտաբեր է ստեղծել Հայաստանի ամբողջ տարածքում

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ պատրաստ են քարոզարշավին և բավականին կազմակերպված պետք է սկսեն գործընթացը։
Արմեն Գևորգյանը վստահեցրել է, որ ունեն անելիքների հստակ ծրագիրը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում արդեն գործում են նախընտրական շտաբեր։
«Մենք առաջնորդվել ենք ոչ թե մարզային, այլ նախկին Խորհրդային Հայաստանի սահմանների բաժանումով։ Երևանում ունենք, ըստ համայնքների, կենտրոնական շտաբեր և բազմաթիվ ենթաշտաբեր։ Այս պահի դրությամբ՝ ընդհանուր ենթաշտաբերի թիվը 800 է, և այդ գործընթացը շարունակվում է։ Մեզ շատ է ոգևորում այն հանգամանքը, որ մեր ակտիվիստների հոսքը շատացել է։ Դա նշանակում է՝ վստահությունը մեր նկատմամբ մեծացել է։ Դա բավականին ոգևորող է»,- նշել է Արմեն Գևորգյանը։
Նա վստահեցնում է, որ վճռական են տրամադրված՝ օգնելու, որպեսզի թե՛ Երևանի և թե՛ մարզերի կազմակերպչական և քարոզչական աշխատանքները լինեն բարձր մակարդակի վրա։























Comments