top of page

Հանդիպում ենք Արամ Մանուկյանի արձանի մոտ․ Իշխան Սաղաթելյան

May 28, 2021
1 min read

․

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Սիրելի հայրենակիցներ, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների քաղաքացիներ, Սփյուռքի եղբայրներ և քույրեր,


Այսօր, Մայիսի 28-ին, որտեղ էլ որ գտնվելիս լինենք, մեր Եռագույնն ենք բարձրացնում և ամենից առաջ գլուխ խոնարհում՝ հարգելով 1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայի մատույցներում մեր ժողովրդի գոյության իրավունքի համար թուրքական ցեղասպան հորդաների դեմ կենաց-մահու կռվի ելած և անուրանալի հաղթանակներ կերտած մեր փառահեղ նախնիների ու հերոսների լուսավոր հիշատակը:


Ուղիղ 103 տարի առաջ, շուրջ 10 օր տևած համառ մարտերում, զինվորագրված հայությունը ջարդեց ու պարտության մատնեց թուրքական բանակներին: Հաղթեցինք անհավասար կռիվներում ու հաղթանակով հավաստեցինք մեր ոչ միայն գոյության, այլև՝ պետականության իրավունքը:


Այսօր 1918-ի հաղթանակները կերտողների օրինակով, մենք պետք է վճռական լինենք՝ հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի, հանուն Արցախի հետագա գոյության իրավունքի և վերընձյուղման:


Թշնամու գործակատարները կտապալվե՛ն: Իսկ մենք կշարունակենք մեր ստեղծագործ ընթացքը, այն պսակելով նոր հաղթանակներով ու նոր վերելքով:

Շնորհավոր Մայիս 28, շնորհավոր Հայաստանի Հանրապետության տոնը:


19:00 հանդիպում ենք Հայաստանի հանիապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Առաջին հանրապետության հիմնադիրների հիշատակին»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page