Հավանական է մեր տղաները փորձեն գերի վերցնել ադրբեջանցիներին, հետո նրանք կփորձեն պատասխանել․ Փաշինյան
- May 27, 2021
- 1 min read

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ ԱԽ արտահերթ նիստ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում անդրադարձավ վերջին տասնհինգ օրվա հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն ու նշեց, որ այդ լարվածությունը դեռ կա և շարունակելու է դինամիկ աճ գրանցել, որովհետև վերջին օրերի իրադարձության արդյունքում ոչ միայն ադրբեջանական զորքն է ներթափանցում գործել, այլև մեր զինված ուժերի ստորաբաժանումները։
«Երկու կողմերը գտնվում են ոչ միայն դեմ դիմաց վիճակում, այլև խառը փոխներթափանցված են»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը ասաց, որ հավանական է՝ մեր տղաները փորձեն գերի վերցնել ադրբեջանցիներին, հետո նրանք կփորձեն պատասխան քայլ անել։
«Իմ գնահատականը այն է, որ մեր՝ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը կարող է վերածվել լայնածավալ բախման»,- ասել է Նիկոլ Փաշինյանը
Փաշինյանի պնդմամբ ինքն ունի խաղաղ դիվանագիտական հանգուցալուծում, ըստ որի երկու կողմերի զինված ուժերը հայելային եղանակով պետք է հեռանան սահմանից և վերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր։ Իսկ դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանն առաջարկում է այդ սահմանային հատվածներում տեղակայվեն միջազգային դիտորդներ, օրինակ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ ՄԽ-ի ներկայացուցիչները։ Ընդ որում, Փաշինյանն այս առաջարկով դիմել է ոչ միայն միջազգային դիտորդներին, այլև Ադրբեջանին։
«Խոսքը վերաբերում է Սոթքից մինչև Խոզնավար հատվածում բոլոր ուժերի դուրս բերմանը, հույս ունեմ, որ առաջարկը կընդունվի» ,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։























Comments