top of page

Հեշտ է փակ դահլիճնելում տղամարդլամիշ լինել, կգաք բացատրություն կտաք. Փաշինյանը՝ նախկին նախագահներին

May 30, 2021
1 min read


«Այս ընտրությունները շատ լավ առիթ են, որպեսզի ՀՀ քաղաքացին քաղաքացիական վրեժ լուծի 1996 թվականից հետո կեղծված ընտրությունների համար»,- այս մասին այսօր Ապարանի ՔՊ կուսակցության գրասնեյակում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այդ ընտրություններում քաղաքացու ձայնը խլվել է և այդ ձայնը խլած բոլոր գործող անձինք ըստ էության մասնակցում են այս ընտրություններին: Քաղաքացին պետք է վերահաստատի իր իշխանությունը և այդ իշխանությունը վերահաստատելու համար անհրաժեշտ է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստանա ընտրողների ձայների 60 տոկոսը և ես հույս ունեմ, որ քաղաքացին կկայացնի այդ որոշումը: Սա շատ բարդ ընտրություն է ր սա ըստ էության պետք է գնահատական լինի երրորդ հանրապետության ողջ պատմությանը, որովհետև երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները մասնակցում են այսօրվա ընտրություններին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խոսքով արդեն քանի օր է՝ ինքը Ղարաբաղի հակամարտության պատմության վերաբերյալ գնահատականներ և փաստեր է հրապարակում և այս ընթացքում դրանց որևէ բովանդակային հակադարձումներ չեն եղել: «Ընտրությունների նախորդ օրը պետք է լինի բանավեճ և եթե մինչ այդ չպատասխանեն, այդ բանավեճի ժամանակ նրանք ստիպված են լինելու պատասխանել այդ հարցադրումներին: Ես և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին սպասում եմ հունիսի 18-ին ուղիղ եթերում կայանալիք բանավեճին: Այդ բանավեճի ժամանակ ամենալավը կերևա, որովհետև շատ հեշտ է փակ դահլիճնելում խոսել, տղամարդլամիշ լինել: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97-98 թվին ինչի է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել: Ռոբերտ Քոչարյանը պետք է բացատրություն տա»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page