Հետևում են ռուսական զորքերի հետ քաշմանը․ «Հրապարակ»
May 3, 2021
1 min read

Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետեւում է, թե ինչպես է Ռուսաստանն ՈՒկրաինայի սահմանից հետ քաշում իր զորքերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը։
Նշենք, որ Արեւմուտքում վերջին շրջանում լուրջ անհանգստություն էր առաջացել՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին սկսել էր զորքեր կուտակել։ Արեւմուտքը նաեւ անհանգստացած էր Ուկրաինայի արեւելյան շրջանների հարեւանությամբ, եւ Ղրիմում ռուսական զորաշարժերից։ Բլինկենը ասել է, որ Պուտինի մտադրություններից իրենց տեղյակ չեն եւ անհամար տարբերակներ կարելի է առաջ քաշել, թե ինչ կլինի հետո։ Սակայն, ըստ նրա, այն ինչ արվում է հիմա, զորքերի մասնակի հետ քաշում է նշանակում։























Comments