top of page

ՀՀ-ն 9000 եվրո կվճարի «ՀԺ»-ին․ ՄԻԵԴ-ը բավարարել է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի գանգատը. փաստաբան

  • Sep 21, 2021
  • 1 min read

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․


«Անկախության օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վճիռ, որով իմ կողմից դեռևս 2008 թվականին «Դարեսկիզբ» ՍՊԸ (Հայկական ժամանակ օրաթերթ) անունից ներկայացված գանգատն ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի հրամանագրի, բավարարվել է:


ՄԻԵԴ-ը այս գործով գտել է, որ հրամանագրով խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը, դիմողի նկատմամբ խախտվել է նաև 6 հոդվածը՝ ներպետական դատարանները եղել են անհասանելի: Իրավական առումով սա նշանակում է, որ Մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը այլևս օրինական չէ և սա կարող է հանգեցնել Ռ.Քոչարյանի նոր քրեական հետապնդումների:


Գանգատը ներկայացրել եմ ինքս, իմ նախաձեռնությամբ, նույնիսկ փոստային առաքումների համար վճարել եմ իմ գրպանից: «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն այդ գանգատի հետ ունեցել է խիստ ձևական կապ, նրանց ինտելեկտը մի առանձնապես չէր ներում հասկանալու, թե ինչ գանգատ է ներկայացվում: Այն ժամանակ գործել եմ վստահությամբ, որ գանգատի բավարարումը կօգնի իմ երկրին լավ պետություն կառուցելու գործում:

Հիմա, ազգային աղետից հետո, որը կազմակերպեց և իրագործեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, ունեմ շատ խառը զգացմունքներ այս վճռի վերաբերյալ և խնդրում եմ ինձ չշնորհավորել:


Մոռացա նշեմ, որ ձևական դիմումատուն վճռով կստանա 9000 եվրո որպես բարոյական վնասի հատուցում»: Նշենք, որ գործը վերաբերում է 2008 թ. նախագահական ընտրություններից հետո արտակարգ դրության ժամանակ պետական մարմինների գործողություններին, որոնց ընթացքում խոչընդոտվել է դիմումատու ընկերությանը իր թերթի՝ «Հայկական ժամանակ»-ի տպագրումը։


Մանրամասները՝ այստեղ»։






 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page