ՀՀ ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ
- May 27, 2021
- 1 min read

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանության և ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով, ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ։
Օպերատիվ շտաբի գործունեությունը ղեկավարելու է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Շտաբի «թեժ գծերն» են 010 54 69 12, 010 54 69 14 հեռախոսահամարները։


























Comments