ՀՀ պաշտպանը պետք է լավ ապրի և չունենա խնդիրներ․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
- Jun 6, 2021
- 1 min read

Mediahub.am-ն արդեն հայտնել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը և նույն դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանն այցելել են Արցախի Հանրապետություն։
Ճանապարհին նրանք քննարկել են Հայաստանի անվտանգային խնդիրները, այդ թվում՝ զինվորականների սոցիալական հարցերի կարգավորման, պատերազմից հետո ենթակառուցվածքների ստեղծման ու վերականգնման աշխատանքներին առնչվող հարցերը։
Արթուր Վանեցյանը կարևորել է նաև զինվորականների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլերը։
«Զինվորականը պետք է լավ ապրի և ամենակարևորը՝ զինվորականը պետք է իմանա, որ իր ծառայության արդյունքում ինքը գոնե կարողանալու է ձեռք բերել իր համար բնակարան, տուն։ Այս հարցը պետք է լինի մեր օրակարգում, և մեր իշխանության գալու հենց հաջորդ օրվանից պետք է նախաձեռնենք, որ այս գործընթացը սկսվի»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը։
Comments