top of page

Հնարավոր չէ անհաղորդ մնալ երեխաների հանդեպ այս խայտառակությանը․ Արփինե Հովհաննիսյան

  • Jun 1, 2021
  • 1 min read

ree

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել զոհերի հարազատներից` ասելով, որ դա իր բացթողումն է եղել, որ ինքը լրացուցիչ չի ստուգել մասունքների պահման պայմանները:

Տոպրակով պահվող անթաղ երեխեք, հերոսներ ու.... բացթողում: Ինչ նուրբ բառ է չէ՞: Բացթողում: Տականքություն, ստորություն, տմարդի, անբարո, ստահակ, չէ, այլ...... բացթողում:

Այսօր երեխաների պաշտպանության օրն է: Ես իսկապես ուզում եմ բոլոր երեխաները լավ ապրեն, անհոգ մանկություն ունենան: Աստված պահի ձեր բոլորի երեխաներին: Ցանկացած մարդ իր ծնողի երեխան է:


Հնարավոր չէ անտարբեր ու անհաղորդ մնալ ուրիշ մայրերի երեխաների հանդեպ այս խայտառակ վերաբերմունքին, ներել այս արհավիրքը, արդարացնել տոպրակով նկուղում պահվող երեխեքի դիակները.... նրանք իրենք երեխա էին, որ մեր երեխաների համար զոհվեցին: Նրանք սրան արժանի չէին»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page