top of page

«Հովանավորներից չխոսեմ, էլի». Արման Աբովյանը՝ Բաբաջանյանին

  • May 25, 2021
  • 1 min read

ree

«Պարոն Բաբաջանյան, հովանավորներից չխոսեմ, էլի»,- այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ հերթական նիստում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ դիմելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին:


Վերջինս նշել էր, որ ՀԱՊԿ-ն հովանավորում է Ադրբեջանի ներկայությունն իր կազմում: Արման Աբովյանը խորհուրդ տվեց, որպեսզի Բաբաջանյանը ևս մեկ անգամ կարդա ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի կողմից արված հայտարարությունները, որոնք կապված են մայիսի 12-ից սկսված ՀՀ սահմանային խնդիրների հետ:


«Հասկանում եմ, որ նախընտրական շրջան է, և դուք ակտիվորեն լծվել եք հակառուսական քարոզին, բայց այդ թեզը խաղացնելը չէ հիմնական խնդիրը, մեր ունեցած խնդիրն այն է, որ ՀՀ անվտանգությունն է վտանգված: Կրկնեմ, մեր ստրատեգիկ գործընկերը շարժվում է այն որոշումների ներքո, որոնք ընդունում է ՀՀ իշխանությունը: Եթե ՀՀ իշխանությունը դիմում է ՀԱՊԿ-ին՝ կոնսուլտացիաների համար, ինչը բավականին ծավալուն գործընթաց է, ապա պետք է նախ ընթանան այդ կոնսուլտացիաները»,- նշեց Արման Աբովյանը:


Նրա դիտարկմամբ, հասկանալի է, որ ընտրությունների շեմին ամեն քաղաքական ուժ ինչ-որ թեզ է փորձում առաջ տանել, և Արման Բաբաջանյանն էլ ընտրել է հակառուսական դիրքավորումը, բայց և այնպես, պետք չէ մանիպուլյացիաներ անել:


«Պետք է հիշել, որ որևէ քաղաքական գործընթաց չպետք է վտանգի ՀՀ անվտանգությունը, իսկ հակառուսական թեզեր առաջ բերելն ուղղակի վտանգում է ՀՀ անվտանգությունը: Սա ակնհայտ, պարզ իրողություն է: Կարծում եմ, որ դրա հետ չհամաձայնելը դժվար կլինի»,- նշեց նա:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page