Հունիսի 20-ի քվեարկությանը հետևելու են պետությունը պաշտպանելիս ընկած տղաները․ «Պատիվ ունեմ»
- Jun 7, 2021
- 1 min read

ՀՀ օրգներգի ներքո մեկնարկեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը։ Դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանի խոսքով՝ առաջիկա ընտրությունները լոկ մանդատների կռիվ չեն, այլ՝ հայրենիքը փրկելու համար կենաց ու մահու պատերազմ։
«Մեր համաքաղաքացիներից շատերը 2018-ին ունեին իղձեր, երազանքներ՝ երկրի ապագայի մասին։ Նրանք երազում էին ժողովրդավարության, հմուտ արտաքին քաղաքականության․․․ և այլ շատ կարևոր բաների մասին, բայց մեր գլխին դմփդմփալով թափվեցին սիրողական մակարդակի պետական կառավարումը, ՀՀ դերն ամբողջ աշխարհում թուլացնող արտաքին քաղաքականությունը»,- նշեց նա։
Ըստ Հայկ Մամիջանյանի՝ անուղղելի սխալներ չկան, նախորդներին փոխել են, «սրանց» էլ կփոխեն։
«Իհարկե, կփոխենք, հենց հունիսի 20- ին էլ կփոխենք»,- ասաց նա։
Բայցևայնպես, ըստ Հայկ Մամիջանյանի՝ կորոնավիրուսի պատճառով արձանագրված 5000 մահն ու պատերազմում զոհված 5000-ից ավելի հայորդու կորուստն անդառնալի է։ Նա վսատահեցրեց՝ հունիսի 20-ի քվեարկությանը հետևելու են պետությունը պաշտպանելիս ընկած տղաները։


























Comments