top of page

Հուսանք, որ վարչական դատարանը կպաշտպանի քաղաքացիների իրավունքը. Արա Զոհրաբյան

May 24, 2021
1 min read

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Ինչպես տեղեկացրել եմ, փաստաբան գործընկերներիս հետ դեռևս 2021թ. հունվարին դիմել ենք ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի:

Վարչական դատարանից խնդրել ենք պարտավորեցնել վերը նշված գերատեսչություններին չզիջել և պահպանել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմաններին կից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից 27.01.2021 թվականի դրությամբ փաստացի զբաղեցված դիրքերը և տարածքները»:

Զոհրաբյանը նաև մանրամասնում է նաև, որ դատարանից խնդրել էին նաև կիրառել հայցի ապահովման միջոց այն նպատակով, որպեսզի պաշտպանության նախարարը կամ գլխավոր շտաբի պետն իրենց վերադասի՝ դիրքերը լքելու հրամանը չկատարելու իրավական հիմք ունենային: Վարչական դատարանը մերժել էր իրենց միջնորդությունը: ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբն էլ հայտարարում էին, որ իրենք սահմանների պաշտպանությունը պատշաճ իրականացնում են:

Այդ ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի ինքնիշխան սահմանների ներխուժում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Ընդ որում, ադրբեջանական զինված ուժերը առանց դիմադրության կիլոմետրերով մտել են Հայաստանի հողի մեջ:


Արա Զոհրաբյանը ներկայացնում է նաև. «Այսօր՝ 24.05.2021թ., գործընկերներիս հետ նույն վարչական գործով ներկայացրել ենք հայցի ապահովման մասին նոր միջնորդություն, ՀՀ վարչական դատարանից խնդրելով՝

- Արգելել ՀՀ պաշտպանության նախարարին և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ սեփական նախաձեռնությամբ կամ վերադասի պահանջով, հրամանով, հրահանգով զիջել կամ լքել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանները (սահմանային և այլ մարտական դիրքերը), ինչպես նաև թուլացնել դրանց պաշտպանությունը:

Հուսանք, որ վարչական դատարանը կպաշտպանի քաղաքացիների իրավունքը և իրավական հիմք կտա Զինված ուժերին չենթարկվել սահմանը կամ դիրքերը լքելու հրամաններին»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page