top of page

Ճապոնիայում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել. ցունամիի առաջացման վտանգ չկա

  • May 14, 2021
  • 1 min read

ree


6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի այն հատվածում, որը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի Իսինոմակի քաղաքից դեպի հարավ-արևելք 71 կիլոմետր հեռավորության վրա:


Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայա-Սայանյան մասնաճյուղը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:


Ալթայա-Սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ մայիսի 14-ին Երևանի ժամանակով 03:58-ին գրանցված երկրաշարժը էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «ավերիչ»:


ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 6: Kyodo գործակալությունը նշում է, որ ցունամիի մասին նախազգուշացում չի հայտարարվել:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page