top of page

Մահացել է Vans ապրանքանիշի համահիմնադիր Փոլ Վան Դորեն. «Tert.am»

May 8, 2021
1 min read

91 տարեկանում մահացել է Vans ապրանքանիշի համահիմնադիր Փոլ Վան Դորեն։ Այս մասին գրված է ապրանքանիշի ինստագրամյան էջում։


«Փոլը պարզապես ձեռնարկատեր չէր. նա նորարար էր։ Կոշիկի դիզայնի, շուկայագիտության ոլորտում նրա փորձարկումները, ինչպես նաև թվերի ոլորտում ունեցած հմտությունները, կոշիկի արտադրության ոլորտում ունեցած ընտանեկան ձեռներեցությունը վերածել են աշխարհահռչակ ապրանքանիշի։ Մենք մեր սերն ու ուժն ենք ուղարկում Վան Դորեն ընտանիքին և Vans ընտանիքի անդամներին, որոնք Փոլի ժառանգությունն իրականություն են դարձրել։ Փո՛լ, շնորհակալ ենք ամեն բանի համար։ Մենք քեզ շատ կկարոտենք , - գրված է հայտարարության մեջ։


Ձեռնարկատերի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page