top of page

Մանկական երկաթուղու թունելում ծխահեռացման աշխատանքների ժամանակ երկու հրշեջ ծխահարվել է «Ժողովուրդ»

Apr 30, 2021
1 min read

Երևանի մանկական երկաթուղի տանող թունելում ծխահեռացման աշխատանքները շարունակվում են, երկու հրշեջ ծխահարվել է:


«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:


«Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են: Ծուխը թունելում է, փակ տարածքում: Խնդիրը կայանում է նրանում, որ ծուխը դանդաղ է ցրվելու: Այժմ այնտեղ աշխատում է 6 մարտական հաշվարկ»,- նշեց Բաղդասարյանը և հավելեց, որ նրանց արդեն իսկ ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, վիճակը գնահատվում է նորմալ:


Նյութի աղբյուրը՝ armlur.am

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page