top of page

Մանրամասներ զինծառայողի ինքնասպանության դեպքից․ «ArmLur»

  • May 18, 2021
  • 1 min read

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ի ինքնասպանության դեպքից: Մասնավորապես, զինվորը տեւական ժամանակ իր հարազատներին ասել է, որ չի հարմարվում ծառայության հետ, խոսակցություններ կան, որ կրկին պատերազմ կարող է սկսվել, ինքը շատ է վախենում, չի ուզում ծառայել:


Զինվորի ծնողները նաեւ այս մտահոգություների մասին հայտնել են իրավապահներին, որ որդին իրենց հետ նման խոսակցություն է ունեցել:


Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն: 2021թ. մայիսի 14-ին՝ժամը 06:40-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝պարանոցից կախված վիճակում:


Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):


Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, և քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page