top of page

Մեր պայմանավորվածությունը ոչ թե Փաշինյանի հետ է, այլ ժողովրդի. Մարուքյան․ «Փաստինֆո»

May 3, 2021
1 min read

Ընտրություններ կազմակերպելով իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում։ Ներքաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է և նա պետք է ճգնաժամը լուծելու քայլեր անի։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։


«Մենք ենք ընդառաջել, որ ընտրություններ լինեն։ Կարծում եմ՝ անլուրջ է, երբ ասում են, որ եթե ինչ-որ բան լինի, իրենց ուժը կընտրի վարչապետ։ Այս փուլում մենք հնարավորություն ունեինք առաջադրում անելու և չենք արել, որովհետև եթե մի բան պայմանավորվում ենք ժողովրդի հետ, ուրեմն դա անում ենք։ Մեր պայմանավորվածությունը ոչ թե Փաշինյանի հետ է, այլ ժողովրդի»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ԱԺ հատուկ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների մասնակցությունը, եթե հարցեր չտվեցին, Էդմոն Մարուքյանը նշեց՝ ինքը խոսք ուներ ասելու, դրա համար էլ մասնակցեցին։


Դիտարկմանը, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մնալը հակասահմանադրական գործընթաց է, հետևաբար իրենք ևս մասնակցում են այդ գործընթացին, Էդմոն Մարուքյանը նկատեց՝ ընտրությունները նույնպես այդպես են ներկայացրել. «Մեր սահմանադրությունը խորհրդարանն արձակելու այլ հնարավորություն չի տալիս։ Եթե այդպես է, ինչու էր 2018-ին սահմանադրական խորհրդարանի լուծարումը, իսկ այժմ՝ ոչ»,-ասաց Էդմոն Մարուքյանը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page