top of page

«Մենք եկել ենք, պարո՛ն Սիմոնյան, որ դուք բացատրություն տաք». Մարուքյան

  • May 20, 2021
  • 1 min read

ree

«Արդյո՞ք հնարավոր չէր մինչև նոր իշխանության ձևավորումը չբանակցել և չստորագրել որևէ փաստաթուղթ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հարց բարձրացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։


Նա նշեց, որ ի վերջո, Հայաստանը գնում է ընտրությունների, որովհետև խարխլվել է ժողովրդի կողմից տրված մանդատը։ Մարուքյանի այս խոսքն անարձագանք չմնաց իշխանական խմբակցության ներկայացուցիչների կողմից։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, դիմելով ԼՀԿ ղեկավարին, հարց հնչեցրեց, թե արդյո՞ք այդ դեպքում ևս մեկ ամիս ադրբեջանական զորքերի ներկայացուցիչները պետք է մնան ՀՀ տարածքում։


Պատասխանելով Սիմոնյանի հարցին՝ ԼՀԿ ղեկավարն ասաց, որ ադրբեջանական զորքերը չպետք է մնան Հայաստանի սահմաններից ներս, Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ չի հանդուրժելու նրանց։ Բացի այդ, Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք եկել են, որպեսզի իշխանությունը բացատրություն տա, այլ ոչ՝ հակառակը։


«Ինչպես նաև Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին։ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ եթե ողջամիտ ժամկետներում դուրս չգան՝ ուժ է կիրառվելու։ Ես չունեմ տեղեկություններ, որ զորքի դուրս գալը կապված է այս թղթի ստորագրման հետ»,- ասաց նա։ Էդմոն Մարուքյանը նկատեց նաև, որ Սիմոնյանի հնչեցրած հարցերին պետք է հենց իշխանությունը պատասխանի։


«Մենք եկել ենք, պարո՛ն Սիմոնյան, որ դուք բացատրություն տաք, դուք եք իշխանությունը։ Մենք ժողովրդի բարձրացրած ձայնն ուղղակի հնչեցնում ենք այստեղ»,- ասաց նա։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page