Մենք չպե´տք է ամեն օր վախով քնենք ու վախով արթնանանք. Թեհմինա Վարդանյան
- Jun 5, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք չպե´տք է ամեն օր վախով քնենք ու վախով արթնանանք, մենք չպե´տք է լինենք դավաճանված ու պարտված: Մենք պե´տք է ունենանք ոչ թե տիեզերական հիմարության հասնող մտքեր արտահայտող պաշտոնյաներ, այլ բանիմաց ու գործից գիտակ պաշտոնյաներ, ովքեր տնտեսությունը ոտքի կհանեն, բանակն ու պաշտպանական համակարգը կամրացնեն, խաղաղություն կբերեն երկրի ներսում, երկրից դուրս մեր պատիվը բարձր կպահեն:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին չպե´տք է ապագա չտեսնելով այս երկրում ամեն օր մտածի արտագաղթելու մասին, տնտեսվարողը չպե´տք է մտածի այս երկրում ներդրում չանելու մասին: Մենք գերի չե´նք մի մոլագարի ձեռքում ու մենք ազատվելու´ ենք այդ մոլագարից»:























Comments