top of page

Մենք փակված չենք համարում Արցախի կորսված տարածքների հարցը․ Արթուր Վանեցյան

  • Jun 3, 2021
  • 1 min read



ree

«Մենք գալիս ենք իշխանության և պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն՝ ժողովրդի հավատը դեպի ապագա վերականգնելու հարցում»,-այսօր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման եթերում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։


Նրա խոսքով՝ իրենք անելու են ամեն ինչ, որ մարդիկ կրկին ապրեն անվտանգ միջավայրում, անելու են ամեն ինչ, որ «թուրքը, Ալիևը չփորձեն Հայաստանի սահմաններին անել այն, ինչ ուզում են»։


«Մենք վերականգնելու ենք Արցախի հարցի այն լուծումները, որ միշտ եղել են սեղանին, մենք չենք փակելու Արցախի հակամարտության էջը, մենք չենք ասելու, որ Սև լճի 30 տոկոսի համար պատրաստ չենք հակամարտություն սկսելու, չենք ասելու, որ սարը, որի գլխին տարվա 6 ամիսը ձյուն է, մեզ պետք չէ։ Մենք կառուցելու ենք կայուն պետություն, որն այսօր չկա»,- ասաց նա։


Ըստ Արթուր Վանեցյանի՝ իրենք փակված չեն համարում Արցախի կորսված տարածքների հարցը։


«Մենք չենք ասում, որ վաղը իշխանության եկանք, պատերազմ ենք սկսելու։ Մենք ասում ենք՝ հարցը փակված չէ, և պետք է գտնենք լուծումներ»,- նշեց նա։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page