Մի՛ արեք այդ զզվելի արարքը, մի՛ փորձեք ձեզ անմեղ վաճառել. Աբրահամ Գասպարյան

Հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱՄՆ Դովերի ավիաբազայի զինծառայողն է, խնամքով ու արցունքով է կարում զոհված մարտական ընկերոջ զինհանդերձանքը՝ թաղմանն ընդառաջ: Ծառայակցի մարմինը խեղված է: Այսպե՛ս են հուղարկավորում զինվորականին:

ՀԳ. Առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներողություն է խնդրել երեկվա բարբարոսության համար: Ի զուր: Մի՛ արեք այդ զզվելի արարքը, մի՛ փորձեք ձեզ անմեղ վաճառել: Դուք՝ բոլո՛րդ, սրբապղծություն եք կատարել, դուք դիպչել եք մեր ամենաթաքուն ու ամենաթույլ նյարդին: Դուք մեզ սպանել եք: Եթե կես գրամ մարդկություն, հայություն ու արժանապատվություն մնացե՛լ է ձեր մեջ, եթե գերեզմանի նկատմամբ ունեք հարգանք, եթե սրբապիղծ չե՛ք, հրաժարական գրեք ու լուռ հեռացեք, մեզ էլ թողեք մեռնենք մեր ցավի հետ:

ՀԳ-2. Ամերիկացի զինվորականի խոնարհված գլուխը ոչ միայն հարգանքի դրսևորում է, այլ պատիվ պետության ուժն ու բարոյականությունը պահպանող բանակի նկատմամբ»:























Comments