top of page

Միքայել Համբարձումյանը արձագանքել է Արսեն Թորոսյանի հայտարարությանը․ «168 Ժամ»

  • Jun 4, 2021
  • 1 min read

ree

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի այն հայտարարությանը, որ Ստեփանակերտում պատերազմի օրերին ջրի հետ կապված երկու խնդիր է առաջացել, որի համար դիմել են Առողջապահության նախարարությանը, որպեսզի համապատասխան փորձագետ ուղարկեն, սակայն ոչինչ չի արվել։ «Նա անձամբ այդ հարցով ինձ հետ խոսել է, նա խեղաթյուրում է իրականությունը, եթե կուզեք ասեմ՝ ստում է»,- իր խոսքում նշեց Արսեն Թորոսյանը։ 168.amՄիքայել Համբարձումյանից հետաքրքրվեց, թե ինչպես կարձագանքի Արսեն Թորոսյանի այս հայտարարությանը: Ի պատասխան՝ նա կարճ ասաց. «Դատարկախոս մարդ է, չեմ էլ ուզում նրան անդրադառնալ։ Առաջարկում եմ դիմեք ԱԱԾ, վստահ եմ, որ իմ գործընկերների պատասխանից կհասկանաք, թե ով է մեզանից ստախոսը, այսքանը»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page