top of page

Նարինե Դիլբարյանի արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին. Րաֆֆի Հովհաննիսյան

May 3, 2021
1 min read

Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:


«Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում: «Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին: Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն»,- հայտնել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Նարինե Դիլբարյանը հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page