«Նիկոլ Փաշինյանը թաքնվում է, որովհետև գիտակցել է, որ դավաճանել է հայ ժողովրդին»․ Արսեն Բաբայան

Հանրապետության տոնին նվիրված միջոցառումների լուսաբանումը երեկ իշխանությունների կողմից ձախողվեց, քանի որ որոշվել էր արգելել լրագրողների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Լրատվական կազմակերպություններն իշխանությունների այդ քայլն աննախադեպ որակեցին։ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի կարծիքով, գործող իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը թաքնվում են լրատվամիջոցներից, քանի որ ասելիք չունեն, քանի որ չգիտեն՝ ինչպես պատասխանել հնչող հարցերին։ «Նա չի կարող նայել հանրության աչքերին՝ շատ լավ գիտակցելով, որ ինքը դավաճանել է հանրությանն ու հայ ժողովրդին»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Արսեն Բաբայանի, անկախ մամուլի հարցերին Նիկոլ Փաշինյանն ուղղակի ի վիճակի չէ պատասխանել։ Նրա դիտարկմամբ, անկախ մամուլը հնչեցնում է հարցեր, որոնք օրինակ՝ երբեք չեն հնչեցնի «Հանրային» հեռուստաընկերությունում։
«Ինքը չի կարող նայել հանրության աչքերին ու ասել, որ դավաճանել ու խաբել է, որ 5000 զոհ ունենալու մեղավորն ու պատասխանատուն է։ Այդ պատճառով էլ նա որևէ անկախ լրագրողների հարցի չի կարող պատասխանել։ Նա փորձում է այդ կերպ ապրել ՀՀ-ում, բայց այդպես չեն ապրում»,- կարծիք հայտնեց նա։
Նկատենք, նախապես չէր հայտարարվել, որ Սարդարապատի հուշահամալիր մուտքը լրագրողների համար փակ է լինելու, տեղում ևս չի ներկայացվել որևէ պարզաբանում կամ հիմնավորում: Միջադեպին արձագանքել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Լրատվամիջոցների միջոցով է հասարակությունը տեղեկանում երկրում տեղի ունեցող իրադարձությունների ու հանրային մարմինների աշխատանքի մասին, հետևաբար նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը պետք է երաշխավորված լինի»,- ասված է պաշտպանի հայտարարությունում։























Comments