top of page

«Շատ գաղտնիքներ կան, որ մինչև հիմա չեմ ասել». Լևոն Տեր-Պետրոսյան

May 27, 2021
1 min read


Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ բոլոր առաջարկները Ադրբեջանն էր մերժում: Բանալին այս արտահայտության մեջ է: Քոչարյանը պետք է մտածեր, թե ինչու է Ադրբեջանը մերժում, և շատ պարզ է թե ինչու, Ադրբեջանը մտածում էր, որ ժամանակը աշխատում էր իր օգտին: Այս էլեմենտար բանը չհասկացավ այդ մարդը, սա այդ հարցում քաղաքական մտքի լրիվ բացակայություն է: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:


Նա նշեց, որ ժամանակն իսկապես աշխատեց Ադրբեջանի օգտին՝ այն տնտեսապես հզորացավ, Հայաստանը թուլացավ, ժամանակակից բանակ ստեղծեց, իսկ մեր բանակը լավ բանակ էր, բայց փոքրացավ:


«Շատ գաղտնիքներ կան, որ մինչև հիմա չեմ ասել, հիմա մեր բանակի թվաքանակն այնքան չէ, ինչքան 1994-1995թթ-ին՝ մեղմ եմ ասում, անգամ զուտ թվաքանակը: Որպեսզի մարդուց կախված լիներ սա, պետք է նրանք հասկանային: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չհասկացան, Վազգեն Սարգսյանն էլ չէր հասկացել: Այնքան պարզ բան է, որ ես սկսել եմ նույնիսկ վատ զգալ անընդհատ կրկնելուց»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Аа

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page