Հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի․ ո՞ւր էր շտապում Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո (տեսանյութ)
- Aug 31, 2021
- 1 min read

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զանգ ստացավ, որին պատասխանեց հենց նիստի ընթացքում։
«Նիստն ավարտելուց հետո Վլադիմիրի հետ կշարժվենք, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Քոչարյանը։
Քոչարյանին զանգահարողը տղամարդ էր, սակայն դժվար է ասել, թե ով էր։ MediaHub.am-ի տեղեկություններով՝ Անդրանիկ Քոչարյանը Վլադիմիր Վարդանյանի հետ շտապում էր Արցախ և հեռախոսազրույցում էլ հենց այդ մասին է ասում զրուցակցին։


























Comments