top of page

Ոստիկանապետը նորից հրաժարվել է կատարել իշխանական պատգամավորի անօրինական հրահանգը. Հայկ Մամիջանյան

  • Jun 5, 2021
  • 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Ոստիկանապետը կանգնել է թասիբով հայերի թասիբին:


Սպիտակ քաղաքում տեղի ունեցած կապիտուլյանտի հանդիպման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել. տեղի բնակիչները «թուրք, դավաճան» վանկարկումներով են դիմավորել կապիտուլյանտին, որից հետո անվտանգության աշխատակիցների հրահանգով ոստիկանական ուժերը փորձել են հեռացնել արժանապատիվ սպիտակցիներին։ Միջադեպին խառնվել է քաղաքի միլպետի պաշտոնակատարը և հրահանգել ձեռք չտալ ցուցարարներին։ Կապիտուլյանտի հետ քաղաք ժամանած ուսապարկ-պատգամավորներից մեկը լկտիաբար պահանջել է, որ ոստիկանապետը դեպքի վայրից հեռացնի ցուցարարներին՝ ասելով. «Դու ո՞վ ես, որ չես թողնում ոստիկանները ուժ կիրառեն»։ Ոստիկանապետը նորից հրաժարվել է կատարել իշխանական պատգամավորի անօրինական հրահանգը։

Նույն օրը ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին հեռացրել են աշխատանքից։

Կոչ եմ անում, որ Սպիտակի ոստիկանապետի օրինակին հետևեն բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչները և հրաժարվեն կատարել ազգադավ հրամանները։ Հաղթանակին բան չմնաց...»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page