top of page

Ոստիկանապետին զգուշացնում ենք. չես մարսելու․ Հրանտ Բագրատյան

May 21, 2021
1 min read

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «Ազատություն» կուսակցությունը վճռականորեն բողոքում է Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածի կապակցությամբ։


Հիշեցնենք, որ երեկ Զարուհի Փոստանջյանին Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին։ Նա ստացել էր վնասվածքներ։


«Առանց որևէ հիմքի երեկ ոստիկանությունը նրան քաշքշելով տարել է բաժին. պատճառելով լուրջ մարմնական վնասվածքներ։ Անշուշտ, այդ ամենն արվել է դավաճան հողատուի ուղղակի ցուցումներով։ Հողերը դեռ պետք է տրվեն և հայրենասեր քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունները միայն սկիզբն են։ Մեր զորակցությունն ենք հայտնում Զարուհուն, իսկ ոստիկանապետին զգուշացնում ենք. չես մարսելու»։


Վերջում նա ասում է․ Սիրելի հայրենակիցներ, այսօր Ազատության հրապարակում աշխարհազորի հավաքագրում չի լինելու։ Մենք այն կշարունակենք մայիսի 22-ին ու 23-ին։ Այնուհետև դա մենք կամփոփենք։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page