top of page

Ոստիկանության համար, վստահ եմ, բարդ իրավիճակ է. Ռոբերտ Քոչարյան

Jun 4, 2021
1 min read

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների և սպաների հետ։

«Անկեղծ ասեմ՝ ուրախացա, որ նման հանդիպում պետք է լինի։ Սա նշանակում է, որ ուժայիններն անհանգստացած են երկրի անվտանգությամբ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կարծում է, որ անվտանգության ծառայողներն այսօր պետք է անհանսգտանան, որ ծառայության բուն գործառույթը շեղվել է։ «Ոստիկանության համար, վստահ եմ, բարդ իրավիճակ է, երբ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ ստիպված են լինում ապահովել զուտ մեկ մարդու անվտանգությունը», - ասել է Քոչարյանը։ Նախագահը նաև ողջունել է այն ոստիկաններին, ովքեր, հարգելով իրենց ուսադիրները, այս ընթացքում դուրս են եկել համակարգից։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page