Ոստիկանությունն ուսումնասիրում է համացանցում արագորեն տարածվող սպանված արջի լուսանկարը
- May 29, 2021
- 1 min read

Համացանցում տարածվեց մի լուսանկար, որում ՀՀ երկու քաղաքացիներ են, իսկ նրանց մեջտեղում սպանված գորշ արջի քոթոթ, որը Հայաստանի Կարմիր գրքում է գրանցված։ Հետագայում պարզվեց, որ լուսանկարի երկու քաղաքացիները Քալաշյան եղբայրներն են, ովքեր ազգությամբ եզդի են և բնակվում են Արմավիրի մարզում։ MediaHub-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրին, որ հրապարակումն ուսումնասիրվում է։ Բնապահպանության նախարարությունից էլ հայտնեցին, որ նախարարության տեսչական մարմինն արդեն զբաղվում է այս հարցով։ Իսկ Բնապահապանության նախարարի մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը նշեց, որ նման դեպքերում որպես տույժ սահմանվում է տուգանք ՝ աշխատավարձի 400-600-ապատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով, 1-5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։ Խոսնակը կարևորեց, որ որևէ դեպքում արարքը չի կարող արդարացվել, քանի որ կենդանիների սպանությունը քրեական օրենսգրքով նախատեսվող պատիժ է ենթադրում՝ անկախ նրանից, թե երբ և ինչ պայմաններում է սպանվել կենդանին։























Comments