Ուղևորների հերթերը մեզ համար էլ են խնդիր․ պարզաբանում են «Զվարթնոց» օդանավակայանից

Վերջին օրերին MediaHub.am- ի խմբագրությունը բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր է ստանում «Զվարթնոց» օդանավակայանի հերթերի մասին։ Մեզ դիմած քաղաքացիներից մեկը նշում էր, որ միանգամից 4-5 ինքնաթիռների հարյուրավոր ուղևորների սպասարկում են 5-6 աշխատակիցեր, ինչն էլ պատճառ է դառնում մեծ հերթերի ու հրմշտոցի։
Պարզաբանում ստանալու համար MediaHub.am-ը կապ հաստատեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ- ի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանի հետ, որը նշեց, որ կուտակումները խնդիր են նաև իրենց համար։

«Վերջին շրջանում չվերթերի ավելացմանը զուգահեռ անձնագրերի վերահսկման խցիկների մոտ, այո՛, լինում են մարդկանց կուտակումներ, քանի որ ոչ բոլոր խցիկներն են սպասարկում ուղևորներին, ինչպես և նշել էր Ձեզ դիմած քաղաքացին:
Ուղևորների կուտակումներն, անշուշտ, մեզ համար ևս խնդիր են, և մենք ևս բազմիցս անդրադարձել ենք այդ հարցին: Արդեն իսկ գրավոր դիմել ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ հարցին լուծում տալու համար»,- ասաց նա:
Հովհաննիսյանը, նշեց, որ կարծում է, որ խնդիրը մոտ ժամանակներս կկարգավորվի։























Comments