top of page

Պատգամավոր Հայկ Սարգսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվում

May 19, 2021
1 min read

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով Գլխավոր դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ քրեական գործ չհարուցելու դեպքով և ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։ Տեղեկությունները MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունավում է:


Հիշեցնենք՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել էր, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով։ Մասնավորապես, մինչ պաշտոն զբաղեցնելը պատգամավորը այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել, ու հաղորդում է ներկայացվել դատախազություն։


Դատախազությունն էլ այս գործը ուղարկել էր ՀՔԾ, որտեղ մայիսի 10-ին որոշել էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page