Պատերազմի ավարտից հետո անցել է շուրջ 6 ամիս, և որևէ դիրք չի կահավորվել․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Jun 7, 2021
1 min read

Դեպի Արցախի Հանրապետություն ճանապարհը շարունակելով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը և դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը քննարկումների ժամանակ անդրադարձել են նաև Արցախի բնակչության անվտանգության հարցերին՝ ընդգծելով, որ քարոզվող կեղծ խաղաղասիրությունը ստվերել է անվտանգության իրական սպառնալիքները։
«Էն մարդիկ, որոնք մտածում էին՝ Ղարաբաղի հարցը լուծվեց, սահմանը պրծավ, չեն հասկանում, որ մենք ունենք էսօր շուրջ 500 կմ չկահավորված սահման։ Պատերազմի ավարտից հետո անցել է շուրջ 6 ամիս, և որևէ դիրք չի կահավորվել, որևէ նոր բնագիծ չկա, որևէ պաշտպանական համակարգ չկա, անվտանգությունը հետ է մղվել, և քարոզվում է կեղծ խաղաղասիրություն»,-արձանագրել է Արթուր Վանեցյանը։























Comments