«Պատիվ ունեմ» դաշինքը բեկում է մտցնելու քաղաքական դաշտում. Սոս Հակոբյան
- May 25, 2021
- 1 min read
«Հայրենիք» կուսակցության ստեղծումը կապված էր այն մարտահրավերների հետ, որոնք այսօր մեծապես իրականություն դարձան՝ երկրի գլորումը շարունակվում է: Այդ մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
«Սովորական ընտրությունների ժամանակ երկու կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ու «Հայրենիքը» կգնային ընտրությունների առանձին, կմտնեին ԱԺ և տարիների ընթացքում կկապիտալիզացնեին իրենց հաջողությունները: Այսօր խնդիրը մեծ հաշվով քաղաքականությունը չէ՝ խնդիրը քաղաքական դաշտում բեկում մտցնելն է»,- նշել է նա:
Նրա խոսքով, ՀՀԿ-ի հետ դաշինքն՝ երկրում սևերի ու սպիտակների բաժանումներին վերջ տալու օրինակ է:


























Comments